ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների առաջին կենտրոնը հիմնվել է 2011 թվականին Երևանում: Գտնվում է Հալաբյան 16 հասցեում՝ Թումանյանի անվան այգու վերջնամասում:
Երևանյան կենտրոնը նաև հանդիսանում է ընկերության գլխամասը։ Կենտրոնի անվանումը ոգեշնչված է Թումանյանի այգուց, որը կրում է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի անունը:
Թումոն 12-18 տարեկան պատանիների համար նախատեսված անվճար կրթական կենտրոն է, որը մասնագիտացված է դիզայնի և տեխնոլոգինարի ոլորտում։ Այժմ կենտրոն է հաճախում շուրջ 15000 ակտիվ ուսանող: Թումոն պատանիների համար ապահովում է ազատ տարածք և անհրաժեշտ սարքավորումներ՝ անցնելու համար կրթական փուլերն ու զարգացնելու տեխնիկական հմտությունները։ Թումոյի կրթական ծրագիրը բաղկացած է ինքնուսուցողական վարժանքներից, դասընթացներից և աշխատարաններից՝ 14 հիմնական ոլորտներում։
Հայաստանում գործում է 4 Թումո կենտրոն՝ Երևանում, Սևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում։ Հայաստանից դուրս կենտրոններ կան Փարիզում, Բեյրութում, Մոսկվայում, Տիրանայում, Բեռլինում, Կիևում և Լիոնում։
Երևանի կենտրոնը նախագծվել է ճարտարապետ Բերնար Խուրիի կողմից: Կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի ղեկավարներ՝ Սեմ և Սիլվա Սիմոնյաններին։