ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿ
1997 թ.
Քանդակ «Կրակի պար» («Լիլիթ») - 1997 թ.
Քանդակագործ՝ Վիլյամ Պետրոսյան
Գտնվում է Կենտրոն վարչական շրջանում՝ Պարոնյան փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհին՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի և «Հրազդան» հյուրանոցի հարևանությամբ: Բացվել է 1997 թ.՝ ի պատիվ Ուրուգվայի, որի Սենատը և Ներկայացուցիչների պալատը 1965 թ. ապրիլի 20-ին «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին» բանաձևով առաջինն ընդունեց և դատապարտեց 1915 թ. Հայոց ցեղասպանությունը:
Հրապարակը փոքր է, խնամված: Կենտրոնում՝ շրջանաձև ծաղկանոցի մեջ, տեղադրված է քանդակագործ Վիլյամ Պետրոսյանի «Կրակի պար» («Լիլիթ») քանդակը՝ կերտված նարնջագույն տուֆից (1997
թ.):
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան
Ուրուգվայի Հրապարակ