ԹԱՏՐՈՆՆԵՐ
Խամաճիկների պետական թատրոնը հիմնադրվել է 1987թ.:
Այն երրորդն էր նախկին ԽՍՀՄ տարածքում (Լենինգրադի` այժմյան Ս. Պետերբուրգի ու Թբիլիսիի նույնանման թատրոններից հետո) և առաջինը, որը ներկայացումներ էր տալիս թե՛ մեծահասակ, թե՛ մանուկ հանդիսատեսի համար:
Թատրոնը գործում է փոքրիկ բեմում, տիկնիկները ղեկավարվում են վերևից` թելերով:
Առաջին ներկայացումը «Երեք խոզուկներն» էր: Սկզբնական հաջողություններից հետո թատրոնի համար դժվար ժամանակներ սկսվեցին թե' գեղարվեստական, թե' ֆինանսական առումով: Արվեստի այս օջախը նոր վերելք ապրեց 2000թ.: Տեղի ունեցավ ստեղծագործական ուժերի նոր հոսք, խաղացանկը հարստացավ նոր ու հաջողված ներկայացումներով` «Աշխարհի արարումը», «Հույսի աստղ», «Իսկական ընկերը», «Քաջ աքլորիկը», «Մկների ժողով», Վ. Սարոյանի «Դուք մտնում եք աշխարհ», Սերվանտեսի «Մարդը Լա Մանշից» երաժշտական ներկայացումը (բեմադրությունը` Արմեն Էլբակյանի): Վերջինս ճանաչվեց 2005-2006թթ. լավագույն ներկայացում և արժանացավ «Արտավազդ» մրցանակի:
Թատրոնի տնօրենն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը, գլխավոր ռեժիսորը` ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ Աննա Էլբակյանը: