ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Հայ երգչուհի, կոմիտասյան հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանին նվիրված թանգարանը Երևանում բացվել է 2019 թվականի հունիսի 1-ին՝ երգչուհու ծննդյան 82-րդ տարելիցի օրը։ Բնակարանը կահավորվել է այնպես, ինչպես այն ժամանակ, երբ Լուսինե Զաքարյանն ամուսնու` Խորեն Պալյանի հետ բնակվել է այդ բնակարանում:
Թանգարանում ներկայացված են Լուսինե Զաքարյանի և նրա ամուսնու` բանասեր, շարականագետ, մանկավարժ, ծիսագետ և երգիչ Խորեն Պալյանի անձնական իրերը, փաստաթղթերն ու նոտաները, նամակներ, գրադարանը և այլ ցուցանմուշներ՝ ամուսնական համատեղ կյանքի ընթացքում նրանց գործածած իրերը, հագուստ, անձնական պարագաներ, ափսեներ, բաժակներ, բազկաթոռներ։
Հուշային սրահից բացի, թանգարանում կա կամերային համերգներ, հանդիպումներ կազմակերպելու սենյակ։
Եզնիկ Կողբացու փող., 42/3 շենք