ԹԱՏՐՈՆՆԵՐ
Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991թ.-ին:
Հիմնադիրն ու առաջին և միակ գեղարվեստական ղեկավարը նախկին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն է:
Առաջին ներկայացումը Էդուարդո դը Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետն» էր, ռեժիսոր` Սոս Սարգսյան:
Սոս Սարգսյանը ներդրեց իր ստեղծագործական ողջ ներուժը թատրոնի բնականոն գործունեությունն ապահովելու և նոր հաջողությունների հասնելու համար։
2003 թ.-ին թատրոնը ստացել է պետական կարգավիճակ:
2015 թ.-ին թատրոնը վերանվանվել է հիմնադրի անունով՝ կոչվելով Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն։
Ա.Ամիրյան փ. 26
+37410 501 060