ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
Ալ. Թամանյանի Անվան Պուրակ
Պուրակը գտնվում է Ալ. Թամանյանի նախագծով նախատեսված «Կասկադի» ցածրադիր վայրում։
Մոսկովյան փողոցին կից՝ դեպի քաղաքի կենտրոնական հատվածում, տեղադրված է Ալ. Թամանյանի արձանը: Արձանից դեպի «Կասկադ» համալիր ձգվող փոքրիկ պուրակն անվանվել է մեծն ճարտարապետ, հայ նոր ճարտարապետության հիմնադիր ակադեմիկոս Ալ. Թամանյանի անունով։
Գաֆէսճեան քանդակների պարտեզն ընդգրկում է Կասկադի դիմաց գտնվող պուրակի տարածքը, որտեղ ներկայացված է աշխարհի մոնումենտալ քանդակների լավագույն հավաքածուներից մեկը։ Այստեղ կարելի է տեսնել հեղինակավոր արվեստագետներ Ֆեռնանդո Բոտերոյի, Ժաումե Պլենզայի և Բարրի Ֆլանագանի ստեղծագործությունները։
Այս գեղեցիկ պուրակը ոչ միայն հայտնի է որպես հաճելի զբոսավայր, այլև ամառային բացօթյա համերգների ու միջոցառումների նախընտրելի տարածք: