ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ), ստեղծագործական հասարակական կազմակերպություն է, որը միավորում է մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի, լրատվական գործակալությունների, հրատարակչությունների պրոֆեսիոնալ աշխատողներին։ Ստեղծվել է 1959 թվականին։ Միության շենքը կառուցվել է «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի նախագծմամբ և հանդիսավոր կերպով բացվել է 1977թ. փետրվարի 4-ին: ՀԺՄ-ն լրագրողների միջազգային ֆեդերացիայի, լրագրողական միությունների միջազգային կոնֆեդերացիայի անդամ է։
ՀԺՄ-ի հիմնական նպատակն է նպաստել բազմակարծության զարգացմանը, մեդիա օրենսդրության բարեփոխմանը, ԶԼՄ-ների և խոսքի ազատության սահմանադրական իրավունքի ամրապնդմանը Հայաստանում։ Նպաստում է նաև լրատվամիջոցների աշխատողների մասնագիտական վարպետության բարձրացմանը: Միության նախագահն է Սաթիկ Սեյրանյանը: