ԹԱՏՐՈՆՆԵՐ
Հիմնադրվել է 1936թ.: Հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարը Լևոն Քալանթարն է:
Թատերախմբի կազմում են ՀՀ ժողովրդական արտիստներ Լեյլի Խաչատրյանը, Իրինա Մարչենկոն, ՀՀ վաստակավոր արտիստներ Սերգեյ Մաղալյանը, Ռոբերտ Հակոբյանը, Ֆրեդ Դավթյանը և ուրիշներ: Այս թատրոնից է բեմական գործունեությունը սկսել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը:
1965-2017թթ. թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսորն էր Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը: Նրա անվան հետ են կապված Երևանի ռուսական թատրոնի լավագույն ներկայացումները, որոնցից շատերը արժանացել են պարգևների ու դիպլոմների, դրանցից են` Վ. Շեքսպիրի «Մաքբեթը», «Տասներկուերորդ գիշերը», «Անտոնիոսը և Կլեոպատրան», Ն.Գոգոլի «Ռևիզորը», Ա.Սուխովո-Կոբիլինի «Տարելկինի մահը», Պ. Զեյթունցյանի «Աստվածների կանչը»: Նրանք համարվեցին լավագույն նախկին ՍՍՀՄ տարածքում և արժանացան ՍՍՀՄ Մշակույթի նախարարության առաջին մրցանակների, իսկ Ն.Անկիլովի «Զինվորի այրին» ներկայացումը 1975թ. ստացավ Հայաստանի ՍՍՀ պետական մրցանակը:
2009թ. Սանկտ Պետերբուրգի միջազգային փառատոնում թատրոնը նվաճեց ամենապատվավոր` առաջին մրցանակը: