ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
Բացումը՝ 2015 թ. սեպտեմբերի 2
Գտնվում է Նոր Նորք վարչական շրջանի առաջին զանգվածում՝ Գայի պողոտայի և Լվովյան փողոցի հատման հատվածում:
Երևանի ավագանու 18.03.2015 թ. N 299-Ն որոշմամբ այգին
անվանակոչվել է ՀՀ ազգային հերոս
(1996), Արցախյան առաջին պատերազմի
մասնակից Թաթուլ Կրպեյանի (1965-1991) անվամբ: Բացումը
կատարվել
է
2015 թ. սեպտեմբերի 2-ին։ Զբաղեցնում
է 5,64
հա տարածք։
Դեռևս խորհրդային տարիներին
Նոր Նորքի բնակելի
թաղամասի սկզբնամասում՝ Գայի պողոտայի եզրին, կազմակերպվել է այգի, որտեղ
1990-ական թթ. ամփոփվել են Արցախյան
առաջին պատերազմի ժամանակ
զոհված ազատամարտիկների
շիրիմները: 1997 թ. կանգնեցվել է Հայոց ազատամարտի
նահատակներին նվիրված, նարնջագույն
տուֆից կերտված խաչքար:
Շուրջ 20 տարի այգին մնացել է անխնամ: Հիմնանորոգվել
է 2014-2015
թթ., Երևանի համայնքների կանաչ գոտիների վերականգնման ծրագրի շրջանակներում: Նոր այգու ստեղծման հիմքում դրվել է Ճարտարապետության և շինարարության համալսարանի մի խումբ ուսանողների կազմած նախագիծը:
Բարեկարգման աշխատանքների ընթացքում
կառուցվել են բազալտե աստիճաններ, սալիկապատվել են ճեմուղիները, նորացվել են եզրաքարերը, կառուցվել են հենապատեր, որոնք երեսպատվել են տրավերտինե և բազալտե սալերով, տեղադրվել են տաղավարներ, նստարաններ, կառուցվել են ջրավազան՝ 44 փոքր շատրվաններով, ցայտաղբյուրներ, թենիսի հրապարակ, մանկական խաղահրապարակներ: Տարբեր միջոցառումների անցկացման համար այգում կառուցվել է նաև ամֆիթատրոն: Անցկացվել են ոռոգման նոր համակարգ և լուսավորության նոր ցանց:
Այգում տեղադրվել են նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի 2014 թ. նոյեմբերի 12-ին խոցված ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի հիշատակին նվիրված հուշարձան,
2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների խաչքար, բազմաթիվ քանդակներ:
2017 թ. ապրիլի 30-ին հանդիսավոր պայմաններում բացվել է Թաթուլ Կրպեյանի կիսանդրին
(քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան):
Կրպեյանի անվան զբոսայգին ապահովված է բնակիչների լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան