ԹԱՏՐՈՆՆԵՐ

1929թ. նոյեմբերի 29-ին բացվում է հանրապետության առաջին մանկական թատրոնի վարագույրը` Գ. Սմիրնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ: Թատերական արվեստին քաջատեղյակ թատրոնի հիմնադիր-ղեկավար Տիգրան Շամիրխանյանի ջանքերով սկսվում են արմատավորվել նոր թատրոնի լավագույն ավանդույթները:
Թատրոն են գալիս Ա. Շիրոյանը, Ի. Մկրտչյանը, Մ. Բեյլերյանը, Ա. Մասչյանը, Վ. Յավրյանը, Է. Ամիրբեկյանը և ուրիշներ: Ստեղծվում են մի շարք հետաքրքիր ներկայացումներ` «Անկա», «Գիքոր», «Քաջ Նազար»:
Պատերազմի և հետպատերազմյան տարիներին թատրոն է գալիս դերասանական մի նոր սերունդ` Հ. Ղափլանյանը, Գ. Չալիկյանը, Բ. Տրդատյանը, Ա. Առաքելյանը, Գ.Ստամբոլցյանը, Վ. Արաքսմանյանը, Ռ. Գուլակյանը և ուրիշներ:
50-ական թվականների սկիզբը բեկումնալից եղավ: Թատրոն է գալիս նորաստեղծ թատերական ինստիտուտի շնորհալի շրջանավարտների մի մեծ խումբ` Է. Էլբակյանը, Ն.Դալլաքյանը, Մ. Թամրազյանը, Ի. Ղարիբյանը, Զ. Տեր-Կարապետյանը, Ժ. Ներսիսյանը, Գ. Չեպչյանը, Ն. Չալիկյանը, Ա. Սիմոնյանը, Տ. Շահինյանը, Ջ. Խաչատրյանը և ուրիշներ: Այս փուլում թատրոնի հաջողությունները կապվում են ԽՍՀՄ ժող. արտիստ Հ. Ղափլանյանի անվան հետ:
1980թ.-ին մեծ շուքով նշվեց թատրոնի 50-ամյակը: Նոր գեղարվեստական ղեկավար է նշանակվում ՀՀ ժող. արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Ե. Ղազանչյանը, ով շուրջ 10 տարի գլխավորեց թատրոնը:
1997թ.-ից Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվեց Հակոբ Ղազանչյանը: Նրա օրոք թատրոնը նորանոր հաջողություններ գրանցեց՝ հրավիրվելով բազմաթիվ երկրներ, մասնակցելով հայտնի փառատոնների: