ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐ ՆՈՐՔԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ
Սուրբ Սարգիս եկեղեցում միաձուլված են Զվարթնոցի, Սուրբ Հռիփսիմեի և Անիի եկեղեցիների ճարտարապետական տարրերը: 1998
Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու հիմքերը դրվել են 1998 թ.: Այն կառուցվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Սարգիս Գաբրիելյանի (Նյու Յորք) նախաձեռնությամբ։ Եկեղեցու կառուցմանը նպաստել է նաև ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի քահանա Գառնիկ Հալաջյանը։
Եկեղեցին
կենտրոնագմբեթ է` հայկական ավանդական ճարտարապետությամբ: Կառույցում ներդաշնակ միաձուլված
են Զվարթնոցի, Սուրբ Հռիփսիմեի և Անիի եկեղեցիների ճարտարապետական տարրերը: Տուֆով
երեսպատված գեղեցիկ համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց և զանգակատնից:
Եկեղեցին
կառուցվել է ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով: Բացվել է 2000 թվականի փետրվարի
19-ին։ Օծման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 30-ին։
Եկեղեցու
Սուրբ սեղանի Սուրբ Աստվածածնի նկարի հեղինակը մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանն է:
Եռահարկ եկեղեցու գլխավոր գմբեթի բարձրությունը 23 մետր է: Աղոթասրահը բազմանկյուն
է և լուսավոր՝ 328 քմ ընդհանուր մակերեսով: Աղոթասրահի սյուներն ավարտվում են Քրիստոսի
12 առաքյալներին խորհրդանշող բարձրաքանդակներով: Խորշերը մոմավառության համար են:
Սուրբ
Սարգիս եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա դպրոց: