ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՔԱՅԼՈՂ ՄԱՐԴԸ


2006


Քանդակագործ՝ Արտո Չաքմաքչյան

Ձուլման աշխատանքները՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի 

«Քայլող մարդը» քանդակը աշխարհահռչակ հայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանն (1933-2019) ստեղծել է դեռևս 2006 թ.: Երևանի Հյուսիսային պողոտայի սկզբնամասում տեղադրվել է 2021 թ. սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 30-ամյակի օրը:

Այն պատրաստված է բրոնզից, բարձրությունը 3.8 մ է: Մարդը գլխիկոր է, մտազբաղ, կարծես ամբողջ աշխարհի բեռն  իր ուսերին է, քայլում է գետնից կտրված:   

Հեղինակի մեկնաբանությամբ՝ քանդակը խորհրդանշում է այսօրվա Հայաստանը: Արդեն արված քայլը մեր շարժումն է, պատվանդանի շարունակությունը (դատարկ)՝ այդ շարժման պոտենցիալը, արվելիք հաջորդ քայլը՝ տարածությունը:


Հյուսիսային պողոտա