ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԿԱՐՈ ՀԱԼԱԲՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1997
Պետ. ցուցիչ՝ 1.6.125
Ճարտարապետ՝ Ռոմեո Ջուլհակյան
Ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս Կարո Հալաբյանին
նվիրված հուշարձանը գտնվում է Օղակաձև զբոսայգում՝ Մոսկովյան փողոցի հարևանությամբ:
Ճարտարապետական
փոքր ձևի մեջ ներդաշնակորեն համադրված անտիկ և վաղ միջնադարյան ճարտարապետության տարրերը ստեղծում են եռանկյունաձև երեք խորշերով մշակված հոնիական խոյակի կուռ հորինվածք: Խոյակի
դիմային հարթության վրա փորագրված է՝ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ԿԱՐՈ ՀԱԼԱԲՅԱՆԻՆ ԾՆՆԴՅԱՆ 100 ԱՄՅԱԿԻ
ԱՌԹԻՎ: Հակառակ կողմում տեղադրման տարեթիվն է՝ 1997: Կերտված է սրբատաշ, զանգվածեղ բազալտ քարերից:
Վաստակաշատ
ճարտարապետի հիշատակը հավերժացնող ուշագրավ հուշարձան է:
Օղակաձև զբոսայգի