ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

Նելսոն Ստեփանյան


Քանդակագործ՝ Ա. Սարգսյան

Ճարտարապետ՝ Գ. Աղաբաբյան

Նյութ՝ Բրոնզ, բազալտ

Տարեթիվ՝ 1950


Նելսոն Ստեփանյանը Խորհրդային Միության կրկնակի հերոս Է, գվարդիայի փոխգնդապետ: Ծովի վրա օդային մարտերում ցուցաբերած խիզախության և օդաչուական բարձր վարպետության համար ստացել է «Բալթիկայի մրրկահավ» պատվանունը:

Ստեփանյանը կատարել է 289 մարտական թռիչք՝ խորտակել է 18 ռազմանավ, ոչնչացրել 85 տանկ, 600 ավտոմեքենա, 140 զենիթային ու դաշտային հրանոթներ, 150 գնդացրային կետ, 40 երկաթուղային վագոն, 4 լաստանավ, 27 ինքնաթիռ:


Նելսոն Ստեփանյանի կիսանդրի, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի, Բեյրութի և Զաքյան փողոցների միջև գտնվող մանկական զբոսայգում, տեղադրվել է 1950 թվականին։

Կիսանդրին կառուցված է բազալտից ու բրոնզից, բարձրությունը 4 մետր է։

Պատվանդանին պատկերված են Նելսոն Ստեփանյանի պարգևները՝ Խորհրդային Միության հերոսի երկու աստղը, Լենինի շքանշանը, ինչպես նաև փորագրված է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի՝ Նելսոն Ստեփանյանին ԽՍՀՄ հերոսի երկրորդ ոսկե մեդալով պարգևատրելու և նրա ծննդավայրում բրոնզե կիսանդրի տեղադրելու մասին 1945 թվականի մարտի 6-ի որոշումը։

Կիսանդրու հետնամասում փորագրված են քանդակի հեղինակ Արա Սարգսյանի անունը և քանդակը ստեղծելու տարեթիվը՝ 1950:


Մանկական զբոսայգի