ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Եզդի ժողովրդի անմեղ զոհերի հուշարձան-կոթող
Ճարտարապետ՝ Ա. Մխիթարյան
Տարեթիվ՝ 2015
Հուշարձան-կոթողը կառուցվել է 2015 թվականին «Միդիա-Շանգալ» Եզդիների Ազգային Միավորում Հասարակական Կազմակերպության նախագահ Ամո Շարոյանի և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։
Հուշարձանի բարձրությունը մոտ 4 մետր է։ Պատվանդանին հայերեն և եզդիերեն գրված է. «Եզդի ժողովրդի 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին»։
Սա եզդիների անմեղ զոհերին նվիրված առաջին հուշարձանն է աշխարհում։
Հուշակոթողը նվիրված է 20-րդ դարի սկզբին օսմանյան Թուրքիայում եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակին։
Օղակաձև զբոսայգի