ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆ


2002


Քանդակագործ՝ Սերժ Մեհրաբյան

Ճարտարապետ՝ Աշոտ Սմբատյան

Հայ միջնադարյան հոգևորական, հայ եկեղեցու կողմից սրբադասված աստվածաբան, 10-րդ դ. միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա, հայկական վերածննդի գրականության հիմնադիր, «Մատյան ողբերգության» անմահ պոեմի հեղինակ Գրիգոր Նարեկացու հուշարձանը գտնվում է Սեբաստիա փողոցում՝ թաղապետարանի և Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ, Մալաթիա պուրակում:

Տեղադրված է եռաստիճան հարթակի վրա՝ սրբատաշ պատվանդանին: Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2002 թ. ապրիլի 19-ին:

Նարեկացին պատկերված է ոտաբոբիկ, աջ ծունկը ծալած, թևերը լայն բացած, հայացքը երկինք հառած՝ Աստծո հետ խոսելիս: Հագին սքեմ է, գլխին՝ վեղար, իսկ կրծքին բացված նրա «Մատյան ողբերգությունն» է՝ «Նարեկ»-ը: Հուշարձանի ետևում տեղադրված 7 բազալտե սալերի վրա փորագրված են հատվածներ պոեմից: Քանդակը կերտված է բրոնզից, գրանիտից և բազալտից, բարձրությունը 3.25 մ է:

 


Մալաթիայի պուրակ, Սեբաստիա փողոց