ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1996
Պետ. ցուցիչ՝ 1.6.90.5
Քանդակագործ՝ Արմեն Պողոսյան
Պատմահայր Մովսես Խորենացու (5-րդ դ.) հուշարձանը գտնվում է ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի առջև՝ Ալեք Մանուկյան
1 հասցեում:
Մեծադիր քանդակը տեղադրված է ուղղանկյուն հարթակի վրա: Կերտված է բազալտի երկու մեծածավալ կտորներից: Պատմահայրը նստած է ժայռաբեկորին, ձեռքերում՝ իր
նշանավոր «Հայոց պատմություն»-ը: Բարձրությունը մոտ 3 մ է: Հուշարձանն աչքի է ընկնում վեհությամբ, ունի պատմական արժեք:
Ա. Մանուկյան փող.