ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀՈՒՇԱՐՁԱՆ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԵՐ»


1967


Պետ ցուցիչ՝ 16114

Քանդակագործներ՝ Խիլմա Մադերա (Կուբա), Արա Հարությունյան (Երևան)

Գտնվում է Օղակաձև զբոսայգում, Տերյան, Մոսկովյան, Իսահակյան փողոցների միջև ընկած հատվածում, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ։ Քրիստոսի անա­վարտ ար­ձա­նի ձեռքերի կրկնօրինակն է, որը քանդակել է կուբացի հայտնի կին քանդակագործ Խիլմա Մադերան (Jilma Madera, 1915-2000) Իտալիայի Կարարա քաղաքում, 1950-ական թթ.։ Երևանն ու Կարարան քույր քաղաքներ դառնալու կապակցությամբ Երևանին է նվիրաբերել Կարարայի քաղաքա­պետ Ֆիլիպո Մարտինելին, 1963-ին:

Երևանում անվանի քանդակագործ Արա Հարությունյանի միջամտությամբ հուշարձանը փոքր-ինչ ձևափոխվել է՝ Քրիստոսի ձեռքերից վերածվելով «Բարեկամությանմ ձեռքեր»-ի: Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 1967 թ։

«Բարեկամության ձեռքեր»-ը կերտված են Կարարայի սպիտակ մարմարից։ Տեղադրված են «ԵՐԵՎԱՆԻՆ ԿԱՐԱՐԱՅԻՑ 1967 CARRARA ALLA CITTA DI EREVAN» հիշատա­կագրու­թյամբ սև գրանիտով սալարկված ցածր հարթակի վրա։

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Օղակաձև զբոսայգի