ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
2004
Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան
Ճարտարապետ՝ Ռազմիկ Օհանյան
Հայոց
թագավոր, պետական և ռազմական գործիչ Տիգրան Մեծին նվիրված հուշարձանը գտնվում է Երևանի
Նոր Նորք վարչական շրջանի Տիգրան Մեծ զբոսայգում։ Քանդակը մարմարից և գրանիտից է, բարձրությունը՝
5 մ։ Տիգրան Մեծի (մ.թ.ա. 95-55) տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական
ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Նա կրել է «արքայից արքա» տիտղոսը։
Հուշարձանը
տեղադրվել է 2004 թ., պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2005 թ. նոյեմբերի 18-ին։
Սա Երևանում Տիգրան Մեծի երկրորդ արձանն է, առաջինը գտնվում է Հանրապետության Նախագահի
նստավայրի տարածքում։
Նոր Նորքի 2-րդ զանգված