ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԱՐՄԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1987
Պետ. ցուցիչ՝ 1.6.145
Ճարտարապետներ՝ Էդմոնդ Տիգրանյան, Ֆենիքս Դարբինյան, Էդուարդ
Արևշատյան
Քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան
Հայ
երգահան, խմբավար, հայկական ազգային օպերայի հիմնադիր Արմեն Տիգրանյանի
(1879-1950) բազալտե հուշարձանը գտնվում է Օղակաձև զբոսայգում: Տեղադրված է քառաստիճան
հարթակի վրա։ Հարթակի աջ կողմում բազալտե սալիկին փորագրված է՝ ԱՐՄԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆ։
Քանդակագործ
Արտաշես Հովսեփյանը կերտել է ստեղծագործողի հավաքական կերպար: Անվանի երգահանը քանդակված
է ամբողջ հասակով կանգնած: Կոկիկ մաշկված դիմաձևերը, մազերը, հագուստը արձանին հաղորդում
են քնարականություն և հուզական արտահայտչականություն: Արձանի բարձրությունը 6 մ է:
Օղակաձև զբոսայգի