ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

Խաչատուր Աբովյան


Քանդակագործ՝ Ս. Ստեփանյան

Ճարտարապետ՝ Գ. Թամանյան

Նյութ՝ Բրոնզ, գրանիտ

Տարեթիվ՝ 1950


Հայ մեծ գրող, մանկավարժ, հայագետ, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը (1809-1848) գրել է առակներ, պատմվածքներ, ուղեգրություններ, ճամփորդական խորհրդածություններ («Պարապ վախտի խաղալիք», «Թուրքի աղջիկը», «Նոր վերելք Արարատի գագաթը», 1847):

Հայ նոր գրականության մեջ շրջադարձային է եղել Աբովյանի «Վերք Հայաստանի» (1841, հրտ.` 1858) պատմավեպը: Այն ԱՌԱՋԻՆ վեպն է, որով սկզբնավորվել է հայկական ռոմանտիզմը:  Խ. Աբովյանի արձանը տեղադրվել է Աբովյան պուրակում 1950 թվականին: 

Նա հայ գրողներից առաջինն էր, ով արձան ունեցավ: 


Խ. Աբովյանի հրապարակ