ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1950
Պետ. ցուցիչ՝ 1.6.112
Ճարտարապետ՝ Գևորգ Թամանյան
Հայ
մեծանուն գրող, նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի հուշարձանը գտնվում է
Աբովյան փողոցի վերջնամասում՝ համանուն հրապարակում: Քանդակը կերտվել է 1947 թ., տեղադրվել՝
1950 թ.: Այն տեղադրված է աստիճանաձև գետնախարսխի վրա բարձրացող գրանիտե քառանիստ պատվանդանին։
Հուշարձանի ընդհանուր բարձրությունը 9 մ է, բրոնզե անդրին՝ 3,65 մ:
Խաչատուր
Աբովյանի կեցվածքը հանգիստ է, հայացքը՝ սևեռուն, ձեռքին՝ գիրք է: Պարզ ու զուսպ պլաստիկան
կերպարին տալիս են վսեմություն և հանդիսավորություն՝ բնութագրելով նրան որպես իր ժողովրդի
ճակատագրով մտահոգված մտավորական: Կատարման եղանակով մոտ է 19-րդ դ. կլասիցիզմի քանդակագործությանը:
Պատվանդանի
վերին մասում տեղադրված է քանդակազարդ ծոփոր, դիմահայաց ճակատին՝ վարդյակ, հակառակ
նիստին հայերենով և ռուսերենով փորագրված է հատված Աբովյանի խոսքերը.
Ո՛Չ
ԵՐԿԱՐ ԱՊՐԻԼՆ ԷՐ ԻՄ ՈՒԶԱԾԸ,
Ո՛Չ
ԼԱՎ ՕՐ ՔԱՇԻԼՆ՝ Ա՛Խ՝ ԻՄ ԽՆԴՐԱԾԸ։
ԻՄ
ԷՆ ՔԱՇԱԾ ՇՈՒՆՉՆ ԷԼ ՄԱՀ ԷՐ ԱՉՔԻՍ,
ԵՐԲ
ՉԷԻ ԿԱՐՈՒՄ ՊԵՏՔԸ ԳԱԼ ԱԶԳԻՍ։