ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


1975


Պետ. ցուցիչ՝ 1.6.129

Ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան

Քանդակագործ՝ Երվանդ Քոչար

Վարդան Մամիկոնյանի հուշարձանը գտնվում է Օղակաձև զբոսայգում՝ Խանջյան և Վարդանանց փողոցների հատման վայրում։ Նվիրված է Սասանյան Պարսկաստանի դեմ 5-րդ դ. հայ ազատագրական շարժման առաջնորդ, 451 թ. Ավարայրի ճակատամարտում հայոց զորքերի հրամանատար, սպարապետ Վարդան Մամիկոնյանին: Արձանի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 1975 թ. դեկտեմբերի 20-ին։

Տուֆով սալարկված հրապարակում, Արթիկի վարդագույն տուֆից կառուցված սրբատաշ պատվանդանին հեծյալ սպարապետի՝ կարծես օդում կախված, կոփածո պղնձե արձանն է: Պլաստիկ լուծումն էքսպրեսիվ է՝ մոնումենտալ ոճավորմամբ, լեցուն շարժումով և լարվածությամբ: Քարե պատվանդանի բարդ, դինամիկ հորինվածքը համահունչ է ստեղծագործության ընդհանուր ոգուն: Վարդան Մամիկոնյանի կերպարը ցուցադրում է արիություն և հանուն հայրենիքի նահատակվելու աննկուն կամք: Հուշարձանը կրում է իտալական Վերածննդին և 20-րդ դ. քանդակագործությանը բնորոշ հորինվածքային ու ոճական տարրեր: Ընդհանուր բարձրությունը 17 մ է:


Խանջյան փող.