ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


2003


Ճարտարապետ՝ Լևոն Իգիթյան

Քանդակագործ՝ Դավիթ Բեջանյան

Հայ անվանի երգահան, դաշնակահար, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի հուշարձանը գտնվում է Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում՝ Կարապի լճի հարևանությամբ։ Արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2003 թվականի հուլիսի 4-ին: Հուշարձանը նվիրված է Սպենդիարյանի ծննդյան 80-ամյակին: Երգահանը պատկերված է դաշնամուրի առջև նստած, ինքնամոռաց նվագելիս։ Հուշարձանը պատրաստված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 2,8 մ է։ 


Թումանյան փող.