ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2011
Օգոստոսի 14-ին տեղի ունեցավ «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների առաջին կենտրոնի հանդիսավոր բացումը Երևանում։
ԹՈՒՄՈ-ն անվճար կրթական կենտրոն է 13-19 տարեկան դեռահասների համար, որոնք մասնագիտացած են տեխնոլոգիայի և դիզայնի մեջ:
ԱՅԼ
2025
Ֆրանսիահայ երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» անունով հուշարձանը տեղադրվել է Երևանի Շառլ Ազանվուրի անվան հրապարակում:
1920
Երևանի 1920թ. քարտեզ-հատակագիծը, հեղինակ՝ Մ. Աստվածատրյան: Քարտեզի վրա պատկերված է Երևանը՝ մինչև 1924-1936թթ.-ին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից քաղաքի վերակառուցման գլխավոր հատակագծի ստեղծումը, ինչը փոխեց քաղաքի էությունը՝ մարզկենտրոնից մայրաքաղաքի: