ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2010
Մայիսի 24-ին բացվեց Երևանի Ազատության հրապարակի տակ կառուցված 500 մեքենաների համար նախատեսված ստորգետնյա կայանատեղին։
Շահագործման 10 տարիները և առկա տեխնոլոգիաները տարբեր խնդիրներ էին առաջացրել կայանատեղիի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու տեսակետից: Սարքավորումները մաշվել էին, պակասում էր թափանցիկությունն ու վերահսկելիությունը, իսկ վճարումները հնարավոր էր կատարել միայն կանխիկ եղանակով:
2021 թ.-ին Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին արդիականացվել է. ներդրվել են մուտքի և ելքի ինքնաշխատ կառավարման, վճարման և տեսահսկման համակարգեր:
Ավտոկայանատեղի մուտք գործելիս խելացի համակարգը հատուկ տեսախցիկների միջոցով ինքնաշխատ կարդում է մեքենայի պետհամարանիշները և ելքի համար ավտոմատ կերպով ձևավորում կայանման համար վճարման հաշիվը: Ավտոկայանատեղիի 3 հարկերում տեղադրվել է ժամանակակից վճարահաշվարկային 6 սարք՝ ընձեռելով վարորդներին հնարավորություն տարբեր եղանակներով վճարումներ կատարելու՝ կանխիկ (մանրի վերադարձով) և անկանխիկ (հպումայն և ոչ հպումային բանկային քարտ, NFC, էլեկտրոնային վճարման համակարգեր):
Նոր համակարգը ստեղծելու և ինտեգրելու համար ուսումնասիրվել են առկա խնդիրները, միջազգային փորձը և ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները: Այս բարդ խնդիրը լուծելու համար կիրառվել են թվային ամենաարդիական լուծումները:
Ազատության հրապարակի ստորգետնյա այս ավտոկայանատեղին հանդիսանում է համայնքային սեփականություն և, հետևաբար, վճարները մուտքագրվում են համայնքային բյուջե և ծառայում հենց համայնքին: Բացի այդ, ի տարբերություն Կենտրոն վարչական շրջանի մասնավոր այլ կայանատեղիների, տվյալ կայանման սակագներն ավելի մտչելի են:
Համակարգի արդյունավետությունն անմիջապես զգալի էր. ներդրումից հետո առաջին իսկ օրերից նկատելի են ծառայությունների որակի բարձրացումը, ծախսերի կրճատումն ու համայնքի եկամուտների էական ավելացումը:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ավտոկայանատեղիում գործում են հետևյալ սակագները՝
ԱՅԼ
1920
Երևանի 1920թ. քարտեզ-հատակագիծը, հեղինակ՝ Մ. Աստվածատրյան: Քարտեզի վրա պատկերված է Երևանը՝ մինչև 1924-1936թթ.-ին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից քաղաքի վերակառուցման գլխավոր հատակագծի ստեղծումը, ինչը փոխեց քաղաքի էությունը՝ մարզկենտրոնից մայրաքաղաքի:
1912-1913
Ասում են, որ այս ժամանակ քաղաքում հայտնվել է առաջին ավտոմեքենան։ Այն բերվել է Թբիլիսիից։ Առաջին վարորդի անունը Վարդան էր, թեև քաղաքում հայտնի էր որպես Մաշտի։