ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2009
Հունվարի 20-ին՝ բանաստեղծուհի Ս.Կապուտիկյանի ծննդյան 90-ամյակի օրը, բացվեց մեծանուն բանաստեղծուհու տուն-թանգարանը Երևանում։
Հայ բանաստեղծուղի Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան, հիմնադրվել է 2003 թվականին՝ Սիլվա Կապուտիկյանի կտակի համաձայն։ 2009 թվականի հունվարի 20-ին բանաստեղծուհու ծննդյան 90-ամյակի կապակցությամբ Հայաստանի կառավարության որոշմամբ նրա ապրած տանը բացվել է բանաստեղծուհու տուն-թանգարանը։
Սիլվա Կապուտիկյանն իր կտակով պահանջել է, որ բնակարանի ընդունարանը, ննջարան-աշխատասենյակը և հյուրասենյակը թողնվեն նույնությամբ՝ ոչինչ չավելացնելով և ոչինչ չպակասեցնելով։ Բանաստեղծուհին իր ձեռքով է կահավորել, տեղադրել ցուցանմուշները, տվել բացատրությունները։ Տուն-թանգարանի ձևավորման ժամանակ անհրաժեշտությունից ելնելով՝ 2008 թվականին ամռանը ցուցասրահի է վերածվել 13 մ երկարությամբ տնտեսական պատշգամբը, որտեղ այժմ ցուցադրվում է Կապուտիկյանի հարուստ արխիվի մի մասը։
ԱՅԼ
4-2-ՐԴ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐ Մ.Թ.Ա.
Շենգավիթ հնավայրը վաղ բրոնզեդարյան հուշարձան է Երևանի հարավ-արևմտյան հատվածում՝ Շենգավիթ տարածաշրջանում, Հրազդան գետի ձախ ափին: Վաղ բրոնզեդարյան Հայաստանի հնագիտական ամենակարևոր հուշարձաններից մեկն է:
1860
Էրիվանը բաժանվել էր 7 թաղամասերի՝ Կոնդ, Շագար, Դամիրբուլագ (Շորբուլագ, Շորախբյուր), Ձորագյուղ, Նորթաղ, Մալականի-թաղ և Նորք։