ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1976-1987
Մարզահամերգային համալիրը կառուցվել է Ծիծեռնակաբերդի բլրի վրա։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը Երևանի համերգային սրահներից ամենամեծն է։
Համալիրը բացվել է 1983 թվականին, սակայն մեկուկես տարի անց տեղի ունեցած խոշոր հրդեհի պատճառով այն փակվել է մինչև 1987 թվականի վերջի վերակառուցման ավարտը։
Համալիրը նախագծել են հայ ճարտարապետներ Ա.Թարխանյանը, Ս.Խաչիկյանը, Գ.Պողոսյանը և Գ.Մուշեղյանը։
Շինարարությունն իրականացվել է Ի.Ծատուրյանի, Ա.Ազիզյանի և Մ.Ահարոնյանի ղեկավարությամբ։
ԱՅԼ
2-1 ՀԱԶԱՐԱՄՅԱԿ Մ.Թ.Ա.
Հնագետները պարզել են, որ Աղվեսաբերդ (Աղվեսի ամրոց) կիկլոպյան որմնադրությունը թվագրվում է մ.թ.ա. 2-1 հազարամյակներով: Աղվեսաբերդը գտնվում է Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ Երևանի կենդանաբանական այգուց ոչ հեռու՝ Ավանի կիրճում:
1826-1828
1826-1828թթ. ռուս-պարսկական 2-րդ պատերազմի ժամանակ՝ 1827 թվականի հոկտեմբերին, գեներալ Պասկևիչը գրավեց Էրիվանի ամրոցը: 1828 թվականի փետրվարի 10-ին իրանական Թուրքմենչայ գյուղում ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի Պարսկաստանը Էրիվանի և Նախիջևանի խանությունները զիջեց Ռուսաստանին: