ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Card image cap

1956


Հայկական հեռուստատեսությունը սկսեց իր առաջին հեռարձակումը:


1955 թվականի սեպտեմբերի 5-ին ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշում կայացրեց Խորհրդային Միության հանրապետություններում ստեղծել 27 ալիք։

Երևանի հեռուստատեսությունից առաջին հեռարձակումը եղել է 1956 թվականի նոյեմբերի 29-ին՝ Հայաստանի խորհրդայնացման օրը, Նարա Շլեպչյանի գեղեցիկ ձայնով տրվեց Հանրային հեռուստատեսության մեկնարկը: 1957թ. փետրվարի 9-ին ՀԽՍՀ ռադիոհսկողությունը սկսեց հեռարձակել 1-ին հաղորդումը և բացեց հեռուստաալիք՝ «Հայկական հեռուստատեսությունը»:

Առաջին լրատվական հաղորդումը հեռարձակվել է 1957 թվականի օգոստոսի 6-ին և կոչվում էր «Շաբաթվա լուրեր»։ Այն հեռարձակվում էր շաբաթը մեկ անգամ, սակայն հաջորդիվ ստեղծվում է լրատվական խմբագրություն, և 1958 թվականի փետրվարից հաղորդումն անցնում է պարբերական և անխափան եթերների։

ԱՅԼ

1850


Հունվարի 2-ին Երևանում բացվում է Սբ. Հռիփսիմեի անվան օրիորդաց դպրոցը։

11-րդ դար


Քաղաքը դարձավ առևտրի կարևոր կենտրոն, որն անմիջականորեն կապված էր այն ժամանակվա Հայաստանի մայրաքաղաք Անիի հետ: Իշխան Ապիրատը պատվիրեց կառուցել Մամրի ոռոգման ջրանցքը (1031):