ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1902
1902 թվականին առաջին անգամ երկաթուղային գիծն անցնում է Էրիվանով ՝ այն կապելով Ալեքսանդրապոլի (ներկայիս Գյումրի) և Թիֆլիսի հետ:
1908 թվականին երկրորդ երկաթուղային գիծը քաղաքը կապեց Ջուղայի և Պարսկաստանի հետ:
Երկաթուղու առաջացումը նպաստում է քաղաքի տնտեսական զարգացմանը:
ԱՅԼ
1652-1705
Էրիվանի հարուստ բնակիչ Խոջա Գրիգորը ջրատար է անցկացրել Գետառ գետի վենամասում գտնվող ջրհորից մինչև Հին թաղ (այժմ՝ Աբովյան փողոցի կենտրոն): Հովհաննես վարդապետը գումար է հատկացրել Գետառ գետի վրա քարե կամրջի կառուցման համար: Խոջա Փանոսը Սուրբ Զորավար եկեղեցու շինարարությունն է սկսել Անանիայի խարխուլ մատուռի տեղում: