ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1679-1680
Քանաքեռցի մեծահարուստ բնակիչ Խոջա Փլավին վերականգնել է Կարմիր կամուրջը` Հրազդան գետի երեք կամուրջներից մեկը մինչև 1804-1813թթ.: Կամուրջը կոչվել էր «կարմիր», քանի որ կառուցված էր կարմիր տուֆից:
Այն նաև կոչվում էր «Խոջա Փլավի կամուրջ»՝ Խոջա Փլավի անունով, քանի որ վերջինս վերականգնել էր 1679 թվականին երկրաշարժից ավերված կամուրջը:
Կամրջի ընդհանուր երկարությունը 80 մետր էր, իսկ բարձրությունը՝ 11: Այն ուներ 4 կամար՝ երկուսը մեջտեղում էին և թեքված, մյուս երկուսը՝ Հրազդան գետի ափին:
Դարեր շարունակ Կարմիր կամուրջը տնտեսական կապեր էր ապահովում Երևանի բերդի (Երևանի Արարատի կոնյակի-գինու-օղու գործարանի տեղում) Էջմիածնի և Արարատյան դաշտի միջև:
20-րդ դարում կամուրջը փլուզվել է։
1694թ. խաչքարային մի հիշագրությունից պարզ է առնում, որ Խոջա Փլավի իսկական անունը եղել է Հակոբ. «Թվին ՌՃԽԳ (1694): Յիշատակ է սուրբ խաչս Յակոբի, որ մականուամբ Փլաւ ասի...»: Սույն խաչքարն այժմ Երևանի պատմության թանգարանում է:
ԱՅԼ
4-2-ՐԴ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐ Մ.Թ.Ա.
Շենգավիթ հնավայրը վաղ բրոնզեդարյան հուշարձան է Երևանի հարավ-արևմտյան հատվածում՝ Շենգավիթ տարածաշրջանում, Հրազդան գետի ձախ ափին: Վաղ բրոնզեդարյան Հայաստանի հնագիտական ամենակարևոր հուշարձաններից մեկն է:
1913
Պարիսպների և ուղղափառ գերեզմանատան միջև ընկած հրապարակում կազմակերպվեց "Blerio" ինքնաթիռի առաջին ցուցադրական թռիչքը: