ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2023
Օպերա բաց երկնքի տակ
Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի երեք ներկայացումները ցուցադրվեցին բացօթյա ձևաչափով: Արմեն Տիգրանյանի «Անուշ», Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերաները հնչեցին Երևանի Թումոյի այգում:
Նախագիծը եզրափակվեց Օպերա գալա համերգով` արտերկրից հրավիրված հայ և օտարազգի աստղերի մասնակցությամբ՝ Վերոնիկա Ջիոևան, Անահիտ Մխիթարյանը, Կարինա Ֆլորեսը, Մարգարիտա Գրիցկովան, Ազամատ Ժելտրգուզովը, Թոդ Բոյսը, Հովհաննես Այվազյանը, Դավիթ Բաբայանցը, Գոշ Սարգսյանը, Հայկ Տիգրանյանը, Մոնիկա Էվելին Լիիվը, Գայանե Բաբաջանյանը։ Դիրիժորն էր Ֆաբիո Մաստրանջելոն:
ԱՅԼ
1883
Աստաֆիևսկայա փողոցում (ներկայումս՝ Աբովյան փողոց) բացվեցին «Երևան» հյուրանոցը (այժմ ՝ «Գրանդ Հոթել Երևան») և Թիֆլիսից Երևան տեղափոխված հայտնի լուսանկարիչ Լեոնի ֆոտոստուդիա-արհեստանոցը:
2019
Օգոստոսի 15-ին Երևանում բացվել է Արգենտինայի հանրապետության հրապարակը՝ Սայաթ-Նովա պողոտայի և Չարենցի փողոցի խաչմերուկում։