ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2023
Օպերա բաց երկնքի տակ
Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի երեք ներկայացումները ցուցադրվեցին բացօթյա ձևաչափով: Արմեն Տիգրանյանի «Անուշ», Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերաները հնչեցին Երևանի Թումոյի այգում:
Նախագիծը եզրափակվեց Օպերա գալա համերգով` արտերկրից հրավիրված հայ և օտարազգի աստղերի մասնակցությամբ՝ Վերոնիկա Ջիոևան, Անահիտ Մխիթարյանը, Կարինա Ֆլորեսը, Մարգարիտա Գրիցկովան, Ազամատ Ժելտրգուզովը, Թոդ Բոյսը, Հովհաննես Այվազյանը, Դավիթ Բաբայանցը, Գոշ Սարգսյանը, Հայկ Տիգրանյանը, Մոնիկա Էվելին Լիիվը, Գայանե Բաբաջանյանը։ Դիրիժորն էր Ֆաբիո Մաստրանջելոն:
ԱՅԼ
1920
Երևանի 1920թ. քարտեզ-հատակագիծը, հեղինակ՝ Մ. Աստվածատրյան: Քարտեզի վրա պատկերված է Երևանը՝ մինչև 1924-1936թթ.-ին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից քաղաքի վերակառուցման գլխավոր հատակագծի ստեղծումը, ինչը փոխեց քաղաքի էությունը՝ մարզկենտրոնից մայրաքաղաքի:
1919
Հայկական առաջին ռադիոկայանը գործարկվել է Հայաստանի առաջին հանրապետության տարիներին՝ 1919թ. սեպտեմբերի 25-ից: