ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2023
«Շողակաթ» զբոսայգում տեղադրվել է մեծ դաշնամուր, որը պետք է նվագել ոտքերով
Երևանի «Շողակաթ» զբոսայգում տեղադրվել է մեծ դաշնամուր, որը պետք է նվագել ոտքերով: Նախագիծն իրականացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի հայտարարած ստեղծարարական ծրագրերի դրամաշնորհային բաց մրցույթի շնորհիվ:
Քաղաքում ինտերակտիվ անկյունը ռոբոտաշինությամբ զբաղվող «Hands do» ընկերության աշխատանքն է:
ԱՅԼ
1679-1680
Քանաքեռցի մեծահարուստ բնակիչ Խոջա Փլավին վերականգնել է Կարմիր կամուրջը` Հրազդան գետի երեք կամուրջներից մեկը մինչև 1804-1813թթ.: Կամուրջը կոչվել էր «կարմիր», քանի որ կառուցված էր կարմիր տուֆից:
2019
Վերակառուցումից հետո՝ 2019 թվականի հունիսին, շահագործման հանձնվեց Դիանա Աբգարի անվան այգին։ Այգին գտնվում է Մաշտոցի պողոտայի կենտրոնական հատվածում: