ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1981
Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարանի ձայնադարանը բացվել է 1981 թվականին։
Մոտ տասը տարվա ընթացքում ձայնադարանի վինիլային հավաքածուն հասավ 8500 անվանման։ Չնայած հարուստ երաժշտական հավաքածուին՝ ձայնադարանի գլխավոր գրավականը բազմազան աուդիոգրքերն էին։ Որպես կանոն, հենց դրանք լսելու համար էին այստեղ գալիս դասարաններով, կամ հենց այնպես, սեփական կամքով՝ գրադարանն 80-ականներին հատկապես կենտրոնում բնակվող դեռահասների սիրելի ժամանցի վայրերից մեկն էր։ Այն տարբերվում էր մյուս գրադարաններից նրանով, որ այստեղից ոչ թե պարզապես գրքերը տանում-բերում էին, այլ մնում էին ժամերով։
ԱՅԼ
1919
Հայկական առաջին ռադիոկայանը գործարկվել է Հայաստանի առաջին հանրապետության տարիներին՝ 1919թ. սեպտեմբերի 25-ից:
1921
Հայաստանի ազգային պատկերասրահը հիմնադրվել է 1921 թվականին` Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ, որպես Պետական թանգարանի հինգ բաժիններից մեկը` արվեստի բաժինը: Թանգարանի տնօրեն է նշանակվել Մարտիրոս Սարյանը: Որպես Հայաստանի առաջին պետական թանգարան այցելուների համար պաշտոնապես բացվել է 1921 թվականի օգոստոսի 14-ին: