ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1920
Հանրապետության հրապարակը 1920-ական թվականներին։
Հայացքը ներկայիս կառավարության շենքի մոտից դեպի նախկին «Նոյան Տապան» խանութ։ Աջ կողմում երևում է Արական գիմնազիայի շենքը՝ ներկայումս վերակառուցված որպես Ազգային պատկերասրահ, կողքին՝ «Դայմոնդ» ռեստորանի շենքը։ Դիմացի այգիների փոխարեն ներկայումս շատրվաններ են։
ԱՅԼ
1913
Պարիսպների և ուղղափառ գերեզմանատան միջև ընկած հրապարակում կազմակերպվեց "Blerio" ինքնաթիռի առաջին ցուցադրական թռիչքը:
1860-ԱԿԱՆՆԵՐ
Երևան նահանգի նահանգապետ գեներալ-մայոր Միխայիլ Աստաֆևը հիմք դրեց Անգլիական այգուն: Այգին այսօր հանդիսանում է Երևան քաղաքի ամենահին պուրակներից մեկը: