ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Card image cap

1917


Երևանի կոնյակի գործարանի խանութից կարելի է գնել կոնյակ՝ ոստիկանության թույլտվությամբ։


Մինչ մենք այսօր Հայաստանում կարող ենք օրվա ցանկացած ժամի, ցանկացած վայրում առանց արգելքի գնել և համտեսել կոնյակ, կար ժամանակ, երբ մայրաքաղաքում կոնյակ գնել հնարավոր էր միայն ոստիկանության թույլտվությամբ։ 

«Երևանյան հայտարարություններ» թերթի նախահեղափոխական, նաև 1917-ի տարբեր համարներում տպագրվում են «Շուստով և որդիներ» ընկերության հայտարարությունն այն մասին, որ Անդրկովկասի ակցիզահավաքության (ժամանակակից տերմինով՝ հարկային տեսչություն) Անդրկովկասյան տարածաշրջանի թույլտվության համաձայն Երևանի կոնյակի գործարանի խանութից կարելի է գնել կոնյակ՝ ոստիկանության թույլտվությամբ։ 

«Съ разръешенiя завъдюущаго акцизными сборами Закавказского края отпускается изъ Ренсковаго погреба (при заводъ) Коньякъ․ По разръщенiямъ полицiи».

Նշենք, որ մինչև 1917 թվականը ներառյալ, ցարական Ռուսաստանում ակցիզավորման ենթակա էին արտահանվող ապրանքները,  որոնց համար պետք էր տուրք վճարել։ Ակցիզավորման ենթակա էին միայն անհատ անձանց կողմից վաճառվող ապրանքները, այդ թվում՝ թունդ խմիչքները։

ԱՅԼ

1968


Երևանցիներն ու հյուրերը նշեցին քաղաքի 2750-ամյակը։ Արին Բերդ բլրի ստորոտում բացվեց Էրեբունի թանգարանը: Հայ ջուլհակները ստեղծեցին հանրահայտ Էրեբունի գորգը, իսկ Երևանի փորձարարական ծխախոտի կոմբինատը սկսեց «Արին բերդ» և «Էրեբունի» ծխախոտի արտադրությունը, որոնք մեծ տարածում գտան։

1920


Հանրապետության հրապարակը 1920-ական թվականներին։