ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Card image cap

2019


Վերակառուցումից հետո՝ 2019 թվականի հունիսին, շահագործման հանձնվեց Դիանա Աբգարի անվան այգին։ Այգին գտնվում է Մաշտոցի պողոտայի կենտրոնական հատվածում:


Մաշտոցի պողոտայի միջնամասում (Սարյան-Մաշտոցի պողոտա) գտնվող այգին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ կոչվեց հայ նշանավոր հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս, Հայկական հարցի մասին մի շարք գրքերի հեղինակ, Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետության պատվավոր հյուպատոս, բարեգործ Դիանա Աբգարի անունով:

Շուրջ 20 000 քմ տարածք զբաղեցնող այգին կանաչապատվել է, տնկվել են մոտ տասը հազար տնկիներ՝ ծառեր, թփեր, ինչպես նաև՝ ծաղիկներ: Հանգստի գոտին առանձնանում է նաև լուսային ցայտող շատրվանների յուրօրինակ լուծումներով:

600 ջրային շիթերից բաղկացած շատրվանները հնարավորություն են տալիս ստեղծելու պատկերներ և անցկացնելու ջրալուսային երեկոներ՝ երաժշտության ուղեկցությամբ:

Այգու բարեկարգման աշխատանքները սկսվել են 2015 թվականին: Նախագծի կյանքի կոչման համար «Տաշիր» ընկերությունների խումբը շուրջ 15 մլն դոլարին համարժեք ներդրում է կատարել:

ԱՅԼ

2009


Նոյեմբերի 7-ին բացվեց «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնը։

1921


1919թ.-ի սեպտեմբերի 9-ին Հայաստանի Ազգային ժողովը հիմնադրեց Հայաստանի պատմության թանգարանը: Թանգարանը այցելուների համար բացվեց 1921թ.-ի օգոստոսի 20-ին: Առաջին տնօրենը Երվանդ Լալայանն էր: