ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Card image cap

ՏՐԱՆՍՊՈՐՏ


Ավտոբուսներ, մետրո և տաքսիներ


Երևանը փոքր քաղաք է. այստեղ զբոսնելը հեշտ է և հաճելի: Տեսարժան վայրերի, թանգարանների, սրճարանների և ռեստորանների մեծ մասը գտնվում են կենտրոնում, և Դուք կարող եք շրջել քաղաքի կենտրոնում մեկ ժամում:


«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից էքսպրես փոխադրում


Ավտոբուսի առցանց երթուղին (N 201)

Ավտոբուս (N 100)        Զվարթնոց օդանավակայանից դեպի Ֆրանսիայի հրապարակ (Երևանի կենտրոն)

«Elitbus» ընկերությունը կազմակերպում է արագ փոխադրումներ «Զվարթնոց» օդանավակայան:

Միակողմանի երթի արժեքը մեկ անձի համար 300 դրամ է: Վճարումը պետք է կատարել կանխիկ՝ ՀՀ դրամով:

Էքսպրես ծառայությունն աշխատում է յուրաքանչյուր 30 րոպեն մեկ:

Օդանավակայանից կենտրոն և հակառակ մեկնումը տևում է մոտ 20 րոպե:


Հանրային տրանսպորտ | Ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, մետրո


Աշխատանքային ժամերը: 07:00 - 23:00

Երևանում հանրային տրանսպորտի ամենատարածված միջոցներն ավտոբուսներն ու միկրոավտոբուսներն են: Քաղաքում գործում է մեկ մետրոյի գիծ՝ 10 կայարաններով: Հանրային տրանսպորտային միջոցների համար սահմանված են տարբեր սակագներով ուղետոմսեր: Ավտոբուսների, միկրոավտոբուսների և մետրոյի ուղետոմսերի տեսակների, արժեքների և ակտիվացման պայմանների վերաբերյալ մանրամասները կարող եք գտնել պաշտոնական transport.yerevan.am կայքում:


Տաքսի


Երևանում տաքսիները մատչելի են: Դրանք սովորաբար կայանում են մայթերի մոտ՝ սպասելով ուղևորների: Միջին գինն է 100 դրամ՝ 1 կմ-ի համար: Նվազագույն ուղեվարձը 600-1000 դրամ է: Խուսափե՛ք առանց հաշվիչի տաքսիներից. դրանց վարորդներն, ամենայն հավանականությամբ, հավելյալ գումար կփորձեն «կրակել»: Առավել հարմար է, եթե ժամանումից առաջ ներբեռնեք տաքսի ծառայության առցանց հավելված (gg, Utaxi, Yandex Taxi), որին կարող եք կցել բանկային ձեր քարտը:


Մեքենայի վարձույթ


Մեքենայի վարձույթը Երևանով տեղաշարժի ամենատարածված միջոցը չէ, եթե մտադիր եք մնալ քաղաքում: Լուսացույցները շատ են, իսկ աշխատանքային օրերին խցանումներն՝ անխուսափելի, ավտոկայանատեղիներն ու շենքերի բակերը հաճախ գերբեռնված են, ուստի մեքենան կարող է շատ անհարմարություններ պատճառել: Մյուս կողմից, մեքենայի վարձույթը իսկապես հարմար է, եթե որոշեք մեկնել Երևանից դուրս՝ երկրի տարբեր մարզեր:


Հեծանիվներով և էլեկտրոնային սկուտերներով փոխադրում


Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Երևանում ակտիվ կիրառվում է հեծանիվների և էլեկտրական սկուտերների շերինգը՝ առցանց հավելվածների միջոցով (YerevanRide, Mimo Bike, YouDrive Lite): Բայց հիշե՛ք, որ, քաղաքը, ցավոք, դեռ հարմարեցված չէ այս տեսակի փոխադրամիջոցներից օգտվելու համար և չկան հատուկ ուղեգծեր: