ՏՈՒՐԵՐ

ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ ՏՈՒՐ


Բաց տանիքով երկհարկանի ավտոբուսն առաջարկում է ֆանտաստիկ տեսարաններ և հիանալի մթնոլորտ Երևանը վայելելու համար:

Card image cap

Երևանի պաշտոնական զբոսաշրջային երթուղային ծրագիրը մեկնարկել է 2011 թ. սեպտեմբերի 17-ին՝ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարությունների առիթով: Այն բնույթով միակն էր տարածաշրջանում:
«Երևան սիթի տուր» ծրագրի 90 րոպե տևողությամբ շրջագայության հիմնական նպատակն է՝ զբոսաշրջիկներին, մայրաքաղաքի հյուրերին և հանրությանը ծանոթացնել Երևանի պատմությանը, մշակույթին, ճարտարապետությանը, պատմամշակութային հուշարձաններին և տեսարժան վայրերին:
Ծրագրով իրականացվում են բազմաբնույթ սոցիալական միջոցառումներ և նախագծեր՝ համագործակցելով բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, նախաձեռնությունների, կառույցների, հանրակրթական դպրոցների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանող միությունների հետ՝ «Յուրօրինակ անակնկալ առաջին դասարանցիների համար», «Մշակութային շրջայց», «Զբոսանք զինծառայողների համար», «Երևան սիթի տուր»-ը՝ մայրաքաղաքի տարեցներին», «Երևան սիթի տուր»-ը` բոլորի համար» և այլ կարգախոսներով:
Կարևորելով նմանատիպ ծրագրերի սոցիալական բաղադրիչը` Երևանի քաղաքապետարանը ձգտում է նպաստել հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաների հանրությանը ինտեգրմանը:

2017 թվականին «Արմենիա տուրիստական» մրցանակաբաշխության ժամանակ «Երևան սիթի տուր»-ն արժանացել է «Տարվա լավագույն զբոսաշրջային նախագիծ» մրցանակին։

Երևանի զբոսաշրջային երթուղին գործում է նախնական պատվերով:

  • Երթուղու մեկնարկը և ավարտը՝ Ֆրանսիայի հրապարակ,
  • երկհարկանի բացօթյա ավտոբուսի երթի մեկնարկի ժամերը. 
    ապրիլ – սեպտեմբեր ՝ ժ. 11:00, 15:00, 18:00,
    հոկտեմբեր– մարտ՝ ժ. 11:00, 15,00, 17:00,
  • բացօթյա տեղերի քանակ՝ 50,
  • խումբը՝ 8 – 60 անձ:

Երթուղին իրականացվում է էքսկուրսավարի ուղեկցությամբ՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն:
Ավտոբուսները մատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Ավտոբուսներում գործում է անվճար wi-fi:
Տոմսերը կարելի է ձեռք բերել զբոսաշրջային ավտոբուսներից:

Տևողություն՝ 1.5 ժ
Մեկնելու վայրը՝ Ֆրանսիայի հրապարակ
Ժամանման վայրը՝ Ֆրանսիայի հրապարակ
Գործունեության ժամանակահատվածը՝ Ամբողջ տարին
Խումբը՝ 8-60 անձ
Զբոսավար
Տոմսեր՝ շուրջ 1500-5000 AMD մեկ անձի համար

Կոնտակտային տվյալներ

Հեռ.՝ +37493 688-545 

Էլ. հասցե՝ tourism@yerevan.am

Երթուղի

Մեկնարկը՝  Ֆրանսիայի հրապարակից.
  • Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն,
  • Ժամանակակից արվեստի թանգարան,
  • Կապույտ մզկիթ,
  • Հաղթանակի կամուրջ՝ Սուրբ Սարգիս եկեղեցի,
  • Ծիծեռնակաբերդի խճուղի,
  • Բրազիլիայի հրապարակ՝ «Հրազդան» մարզադաշտ,
  • Աթենքի փողոց՝ «Արարատ» կոնյակի գործարան,
  • Արգիշտիի փողոց՝ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»,
  • Երևանի քաղաքապետարան և Երևանի պատմության թանգարան,
  • Ռուսաստանի հրապարակ՝ Մոսկվայի տուն,
  • Ալ. Մյասնիկյանի հրապարակ,
  • Իտալիայի փողոց՝ Երևանի 2800-ամյակի այգի,
  • Ստ. Շահումյանի հրապարակ,
  • Հանրապետության հրապարակ, Հայաստանի պատմության թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ,
  • Տիգրան Մեծի պողոտա՝ «Այրարատ» կինոթատրոն,
  • Խանջյան փողոց՝ Հայկական պետական մանկավարժական համալսարան, Օղակաձև զբոսայգի,
  • Աբովյանի պուրակ,
  • «Հաղթանակ» զբոսայգի, (կանգառ 15 րոպե Կասկադի տեսահրապարակում),
  • Կորյունի փողոց՝ Մատենադարան,
Ավարտ՝  Ֆրանսիայի հրապարակ: 


Զբոսավար

Հայերեն

Ռուսերեն

Անգլերեն

Տոմսեր

  • մինչև 7 տարեկան երեխաներ՝ անվճար,
  • 7-15 տարեկան երեխաներ՝ 1500 դրամ,
  • ուսանողներ՝ 2000 դրամ (ուսանողական տոմսի առկայության պարագայում),
  • մեծահասակներ՝ 3000 դրամ (ՀՀ քաղաքացիներ),
  • զբոսաշրջիկներ՝ 5000 դրամ,
  • հաշմանդամներ՝ անվճար (հասարակական տրանսպորտի անվճար քարտի առկայության պարագայում):