ՏՈՒՐԵՐ

SKYBALL


Օդապարիկով թռիչքները Հայաստանում:

Card image cap

Վայելե՛ք անմոռանալի զգացողություններ. ժամանակ տրամադրեք օդից հիանալու Երևանի (Հայաստան) հիասքանչ բնապատկերներով:

Թռիչքները կատարվում են բացառապես ՔԱԿ թույլտվությամբ և հսկողությամբ` միջազգային որակավորում ունեցող փորձառու օդաչուների կողմից։

Օդապարիկով թռչելիս խորհուրդ է տրվում կրել հարմարավետ, ամենօրյա կամ սպորտային հագուստ։ Ցանկալի է ունենալ գլխարկ տարվա ցանկացած ժամանակ: Թռիչքի ընթացքում քամին չի զգացվում, քանի որ օդապարիկը շարժվում է քամու ուղղությամբ։ չպիսին բամբակն է, նախընտրելի է սինթետիկ հագուստից:

Զամբյուղ խորհուրդ չի տրվում վերցնել մեծ ուսապարկեր, պայուսակներ։ Դուք կարող եք դրանք թողնել ուղեկցող մեքենայում:

Տևողություն՝ 4-5 ժ
Մեկնելու վայրը՝ Գառնի
Ժամանման վայրը՝ Գառնի
Գործունեության ժամանակահատվածը՝ Ամբողջ տարին
Խումբը՝ 1-12 անձ
Տոմսեր՝ շուրջ 85.000 AMD մեկ անձի համար
Նախապես ամրագրում
Ընտանեկան

Կոնտակտային տվյալներ

+374  77 324 444

Տոմսեր

Փաթեթը ներառում է՝

  • Խմբային թռիչքները իրականացվում են 8-12  հոգու համար նախատեսված օդապարիկներով:
  • Տեղափոխություն թռիչքի վայր, վերադարձ Երևան։ Մեր սպասարկող անձնակազմը կմոտենա քաղաքի կենտրոն և կուղեկցի արդեն իսկ պլանավորած թռիչքի վայր։ Ուղևորափոխադրումն իրականացվում է բարձրակարգ միկրոավտոբուսով։
  • Մինչ բուն թռիչքը՝ մասնակիցները ունենում եմ 30 րոպե տևողությամբ նախապատրաստական ցուցումներ։
  • Բուն թռիչքի տևողությունը 1 ժամ է (քամու ուղղությունից կախված՝ կարող է տևել 40-90 րոպե)։
  • Թռիչքի ընթացքում իրականացվում է նկարահանում GoPro կամ Insta360 բարձրակարգ տեսախցիկներով, որոնք տրամադրվում են պատվիրատուներին։
  • Թռիչքի ավարտից հետո էլ անակնկալներն չեն ավարտվում։ Վայրէջքից հետո կատարվում է օդագնացի պատվոգրի հանձնման արարողություն՝ ըստ 1783թ.-ից մեզ հասած արարողակարգից։

Հավելյալ

  • Թռիչքի մասնակիցներին սպասվում է փոքրիկ հյուրասիրություն՝ զովացուցիչ ըմպելիքներ, տաք սուրճ: Իսկ թռիչքից հետո կարող եք օգտվել մեր կողմից առաջարկվող շամպայնի և քաղցրավենիքի հյուրասիրությունից:

Լրացուցիչ տեղեկություն

Այլ մանրամասներ՝

  • Ծրագրի  տևողությունը 4-5 ժամ է՝ արևածագից 1-2 ժամ հետո, մինչև 1000 մ բարձրությամբ:
  • Օդապարիկով թռիչքներ թույլատրվում է կատարել ինչպես ամռանն, այնպես էլ ձմռանը: Թույլատրելի ջերմաստիճանը՝ -20-ից + 40:
  • Թռիչքները կարող են հետաձգվել անբարենպաստ եղանակային պայմանների և քամու բարձր արագության դեպքում:
  • Թույլատրելի արագությունն է՝ միչև 5 մ/վ:
  • Անչափահաս երեխաներին պետք է ուղեկցեն ծնողները: