ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ

Card image cap

Կուժ


«Kuj» ռեստորանի խոհանոցը հարուստ է իր բազմազանությամբ։ Ռեստորանի հմուտ խոհարարի կողմից մշակված մի շարք հեղինակային ճաշատեսակներ կզարմացնեն նույնիսկ ամենանրբաճաշակ այցելուներին: Հայկական ավանդական ուտեստներ՝ համեմված եվրոպական ժամանակակից խոհանոցի բաղադրիչներով: Նման համեղ ներդաշնակություն կարող եք վայելել միայն «Kuj»  ռեստորանում:

Ռեստորանի ինտերիերը հարուստ է հայկական կոլորիտով՝ զարդանախշեր, բարելիեֆներ, պատմական քարտեզ և իհարկե տարատեսակ կժեր, որոնք ստեղծում են նմանը չունեցող կոլորիտային միջավայր:

Հիմնական սրահում իր արժանի տեղն է գտել հելլենիստական ժամանակաշրջանի վերջին ամենահզոր տերության՝ «Ծովից ծով» Հայաստանի ծավալային քարտեզը:

Առանձնասրահները ևս անվանվել են նույն ժամանակաշրջանի հայկական Աստվածների անուններով:


Կոմիտասի փող. 16
+37410 274 441