ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ

Card image cap

Megerian Carpet


«Megerian Carpet» ռեստորանը ամեն օր իր դռներն է բացում հարյուրավոր զբոսաշրջիկների և տեղացիների առջև: Այն Երևանի ամենայուրահատուկ վայրերից մեկն է, որտեղ այցելուները կարող են տեղեկություն ստանալ հայկական մշակույթի մասին, միաժամանակ վայելել Հայաստանի լավագույն խոհարարների ձեռքով պատրաստված համեղ ուտեստները:

Հյուրերի համար նաև իրականացվում է շրջայց Հովհաննես և Նոյեմի Մեգերյանների անվան հնագույն գորգերի թանգարանում, որից հետո կարող են համտեսել Մեգերյան ռեստորանի ավանդական հայկական ճաշատեսակները: 

Հաճելի մթնոլորտ, համեղ և յուրահատուկ հայկական ավանդական խոհանոց, և շուրջբոլորը հայոց պատմությունն ու արվեստն արտացոլող կախարդական գորգեր են: 


Մադոյան փող. 9
+37411 442 994