ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
Հարմարավետություն, մաքուր օդ, ջրի աղմուկ և բազմոցի շուրջ կանաչ թփեր. այս ամենը ստեղծում է առավել բարենպաստ մթնոլորտ` վայելելու Ձեր հանգիստը՝ մայրաքաղաքի կենտրոնում։
Ալեք Մանուկյան փողոցի այգում գտնվող ամառային սրճարաններից «Flagman» առանձնանում է իր հանգիստ մթնոլորտով ներդաշնակ ինտերիերով և համեղ խոհանոցով:
«Flagman»-ի մենյուն պարունակում է ցանկացած խոհանոցի ուտեստ: Սառը և տաք նախուտեստներ` նյուրնբերգյան երշիկների տեսականի և սալյամի, մոցարելլայով պանրի ձողիկներ:
Աղցանների տեսականին նույպես բազմազան է, բայց մենյուի թագուհին չորացրած սալորաչիրով աղցանն է, որն իդեալականորեն համատեղում է տավարի միսը, սալորաչիրը, խնձորն ու հոլանդական պանիրը:
Մենյուում առկա է նաև խոզի, հավի և հորթի մսից պատրաստված տաք ուտեստների լայն տեսականի: Յուրաքանչյուր ուտեստ ընտրացանկում ներկայացված է յուրահատուկ: Ձկնային տաք կերակրատեսակները նույնպես սիրված են հյուրերի կողմից։