ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ

Card image cap

Avocado Queen Yerevan


«Avocado Queen Yerevan»-ը ռեստորանային ոլորտում ավելի քան 100 նախագիծ ունեցող «Novikov Group»-ի կողմից բացված առաջին ռեստորանն է Հայաստանում։

Սարյան փողոցում բացված ռեստորանն «Avocado Queen»-ի 8-րդ մասնաճյուղն է, մյուսները գործում են Ռուսաստանի մի քանի քաղաքներում, Իսպանիայում, Բոդրումում։

Մենյուն եվրոպական և ասիական է, հիմնական ուտեստները պատրաստված են ավոկադոյով և ծովամթերքով։ 

«Avocado Queen Yerevan»-ն ունի երկու խոհանոց՝ փակ և բաց։ Սրահում նստած այցելուն կարող է տեսնել խոհարարների աշխատանքը ինչպես նաև ուտեստների պատրաստման ընթացքը։ 

Այստեղ համատեղված են առողջ սնունդն ու հետաքրքիր բարը։ 

Ճաշացանկի ուտեստների 80%-ում ավոկադոն պարտադիր բաղադրիչ է։ 


Այն նաև օգտագործվում է կոկտեյլներ պատրաստելիս։ Լավ հասած ավոկադոն «շեյք» անելիս հալվում է ու հետաքրքիր համ ստանում։ Խոհանոցը մինիմալիստական է, որը թույլ է տալիս զգալ սննդի և պրոդուկտի համը՝ գեղեցիկ համադրությամբ։ 


Սարյան փող. 2/2
+37411 779 977