ԲԱՐԵՐ, ՓԱԲԵՐ, ԱԿՈՒՄԲՆԵՐ
«The Kond House»-ը գտնվում է Երևանի ամենահին թաղամասում՝ Կոնդում։ Այն հին երևանյան ապրելակերպի, մտածելակերպի, մի շարք հաջողված նախագծերի նոր տունն է։ Երևանյան, ամառային ուտեստներից բացի այստեղ կարող եք վայելել եվրոպական խոհանոցի յուրահատուկ գոհարներ։ Սա ռեստորանի վերածված մեծ տուն է, տերասայով և մթնոլորտային բակով, որտեղ ցուրտ երեկոներին վառվում է բուխարի, իսկ չորեքշաբթի օրը կենդանի ջազ են նվագում:
«The Kond House»-ը հայկական ավանդական հյուրընկալ տան ժամանակակից, թրենդային արտահայտումն է, ուր կարող ես գտնել հայկական ուտեստների և խմիչքների նոր դրսևորումները։
Լեոյի փող. 46
+37491 013 801