ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ
2002 թ.
Ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան
Քանդակագործ՝
Արա Շիրազ
XIX դարավերջի և XX դարասկզբի հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, հայդուկապետ
Անդրանիկ զորավարի (Անդրանիկ Օզանյան, 1865-1927) հուշարձանը գտնվում է Տիգրան Մեծի
պողոտայում՝ Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու մոտ:
Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել
2002 թ. դեկտեմբերի 25-ին։
Պատրաստված է բրոնզից և բազալտից, բարձրությունը պատվանդանով 9,5 մ է։
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան
Տիգրան Մեծի պող.