ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
2008
Քանդակագործ՝ Դավիթ Երևանցի
Ճարտարապետներ՝ Լևոն Իգիթյան, Ռուբեն Հասրաթյան
Ամերիկահայ
մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի (1908-1981) արձանը գտնվում է Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան
փողոցի խաչմերուկի մոտ։ Արձանը տեղադրելու նախաձեռնությամբ հանդես է եկել Համահայկական
աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը, այն նվիրվել է գրողի ծննդյան
100-ամյակին։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2008 թ. դեկտեմբերի 13-ին։ Արձանի
հեղինակներն են՝ քանդակագործ Դավիթ Երևանցին (Բաբայան), ճարտարապետներ Լևոն Իգիթյանը
և Ռուբեն Հասրաթյանը։
Արձանը
պատրաստված է բրոնզից, բարձրությունը՝ 3,2 մ, քաշը՝ մոտ 500 կգ։ Այն ձուլվել է Պրահայում,
ապա տեղափոխվել և տեղադրվել Է Հայաստանում։
Մաշտոցի պող.