ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1965 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.121
Ճարտարապետ՝ Լիպարիտ Սադոյան
Քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան
Հուշարձանը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ, հասարակական գործիչ, հրապարակախոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, «Նեմեսիս» գործողության մասնակից Ավետիք Իսահակյանին (1875-1957): Գտնվում է Օղակաձև զբոսայգում, նույնանուն փողոցի հարևանությամբ:
Հանդիսավոր
բացումը տեղի է ունեցել 1965 թ. հունիսի 12-ին: Սև գրանիտե ուղղանկյուն, սրբատաշ պատվանդանին
բանաստեղծի բրոնզաձույլ արձանն է (ընդհանուր բարձրությունը՝ 6 մ): Պատվանդանի դիմային
մասում փորագրված է. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Բանաստեղծը
ներկայացված է քայլելիս՝ մեջքին դրած ձեռքերով պահում է ձեռնափայտն ու թիկնոցը։ Նրա
դիրքը, հագուստի ձևը, կնճիռներով ակոսված դեմքը, մտահոգ և իմաստուն հայացքը արտահայտում
են մտորումների մեջ խորասուզված բանաստեղծի ներաշխարհը։