ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԱՆՀԱՅՏ ԶԻՆՎՈՐԻ ԳԵՐԵԶՄԱՆ
1970
Պետ. ցուցիչ՝ 1.12.10.1
Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան
Գտնվում
է Հաղթանակ զբոսայգում: Անհայտ զինվորի աճյունը բերվել է Մոզդոկ քաղաքից, որը Մեծ հայրենական
պատերազմի ժամանակ ազատագրվել է 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի կողմից, և վերաթաղվել
է «Մայր Հայաստան» հուշարձանի դիմաց, 1970 թ.: Տեդադրվել է հավերժական կրակ և տապանաքար
ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով:
1985
թ.՝ Մեծ հաղթանակի 40-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում Հաղթանակ
զբոսայգու հուշահամալիրը, այդ թվում նաև՝ Անհայտ զինվորի գերեզմանը՝ անմար կրակի հնգաթև
աստղով, վերակառուցվել է, նորացվել (ճարտարապետներ՝ Աշոտ Ալեքսանյան, Անահիտ Նավասարդյան):
Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Մեծ հաղթանակի 40-ամյակի օրը՝ մայիսի 9-ին:
Գերեզմանը
բազալտե խոշոր սալերով պատված լայնարձակ, ուղղանկյուն հարթակ է, որի կենտրոնում տեղադրված
է Լալվարի կարմրավուն կվարցիտ-ավազաքարից պատրաստված զանգվածեղ տապանաքարը: Վերջինիս
վրա բրոնզե տառերով, հայերեն և ռուսերեն արձանագրված է. «ԱՆՈՒՆԸ ՔՈ ԱՆՀԱՅՏ Է, ՍԽՐԱՆՔՆ՝
ԱՆՄԱՀ»: Շրջանակված է ողորկ մոխրագույն գրանիտից քառաստիճան եզրապատով, որն էլ իր հերթին
եզերված է սև գրանիտե սգո գոտով: Այն մի կողմից սահմանակից է Հերոսների ծառուղուն,
մյուս կողմից՝ Հաղթանակի հուշարձան տանող սանդղաշարին: